ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Միջազգային մրցանակ՝ առողջ ապրելակերպի քարոզման համար (տեսանյութ)

Միջազգային մրցանակ՝ առողջ ապրելակերպի քարոզման համար (տեսանյութ)
27.10.2012 | 15:41

ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի ՆԶՊ, ֆիզկուլտուրայի և անվտանգ կենսագործունեության բաժնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանին շնորհել է մրցանակ՝ «Երեխաների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորման և էկոլոգիական դաստիարակության ոլորտում կատարած աշխատանքների համար» անվանակարգում։ Այն Հովհաննես Գաբրիելյանին շնորհվել է հոկտեմբերի 15-ին Թուրքմենիայի մայրաքաղաք Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ երկրների մշակութային և գիտական մտավորականության 7-րդ համաժողովի ընթացքում։
Հեղինակավոր մրցանակը Հովհաննեսը ստացել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովից։ Մրցանակը Հովհաննես Գաբրիելյանը համարում է խիստ պարտավորեցնող հետագայում ավելի լավ աշխատելու համար։ Նա նշում է, որ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն ամեն տարի տարբեր ոլորտներում անցկացնում է մրցանակաբաշխություններ, խրախուսում երիտասարդ մասնագետներին, ինչը մեծ խթան է նրանց հետագա գործունեության համար։
Հովհաննես Գաբրիելյանն ընդգծում է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասայականացման ուղղությամբ Հայաստանում մեծ աշխատանքներ են կատարվել, սակայն այդ ամենն է՜լ ավելի զարգացման անհրաժեշտություն կա, քանի որ այս ոլորտների նկատմամբ տածած մեծ ուշադրությունն ու կատարված ներդրումներն առողջ հասարակություն ունենալու գրավականն են։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

Հովհաննես Գաբրիելյան
Դիտվել է՝ 8107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ